Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Իշխանության հրաժարականը պահանջելը դարձավ «օդ տատանել»

Իշխանության հրաժարականը պահանջելը դարձավ «օդ տատանել»
18.12.2013 | 16:41

ԶԼՄ-ներն ու սոցցանցերը հեղեղված են Եվրամայդանի մասին հրատապ տեղեկատվությամբ: Ուկրաինան էլի ալեկոծվել է, ինչպես եղել է տարիներ առաջ, երբ ժողովուրդը դուրս էր գալիս փողոց՝ իր ընտրական իրավունքին տեր կանգնելու: Հիմա էլ, արդեն քանի շաբաթ է, ինչ Ուկրաինայի հասարակությունը պայքարում է՝ հանուն եվրաինտեգրման: Եվրամայդանը հայտնվել է աշխարհի առաջադեմ հասարակության ուշադրության կենտրոնում, որտեղ հավաքված հանրությունն իր ազատ կամքն է արտահայտում և փորձում այն պարտադրել իշխանություններին:

Հայաստանում, ցավոք, այլ իրավիճակ է: 2008 թ. Համաժողովրդական շարժում նախաձեռնած, տևական պայքարի դուրս եկած ժողովրդից միայն առանձին փոքր խմբեր ու քաղաքացիներ սեպտեմբերի 3-ի որոշումից հետո դուրս եկան իրենց ընդվզումն արտահայտելու Մաքսային միությանը միանալու որոշման դեմ: Իսկ հատուկենտ քաղաքացիներին ու խմբերին ջարդելը, նրանց ոստիկանական բաժանմունքներ քարշ տալն իշխանության համար ընդամենը տեխնիկայի հարց է: Այդպես էլ չգտնվեց հասարակության բողոքը համախմբող մի քաղաքական ուժ, չնայած Արդարադատության նախարարությունում գրանցված կուսակցություններին թիվ ու հաշիվ չկա, և դրան կարող էին նախանձել անգամ ամենաժողովրդավարական երկրի քաղաքացիները: Մյուս կողմից էլ՝ ինչպե՞ս և հանուն ինչի՞ համախմբեին, երբ իրենց գործող ռեժիմին հակառակորդ հայտարարած ընդդիմադիրները դեմ չեն Մաքսային միությանը, և այդ մասին հայտնում են կա՛մ լղոզված կարծիքներ, կա՛մ էլ լռում են երեսպաշտորեն: Փոխարենը սկսեցին միմյանց մեղադրել, թե ինչու, օրինակ, արևմտամետները ՌԴ նախագահի՝ Հայաստան կատարած այցի օրը դուրս չեկան փողոց: «Արևմտամետներն» էլ իրենց հերթին հակադարձեցին, որ նախընտրության հարց է՝ ոմանք իրենց բողոքն արտահայտում են փողոց դուրս գալով, ոմանք էլ՝ հանդես են գալիս հայտարարությամբ:

Մնաց բանավոր իշխանության հրաժարականը պահանջելը: Պահանջելը՝ պահանջել, բայց ո՞ր ռեսուրսների հաշվին, երբ ԱԺ-ում քաղաքական ուժերի ներկա դասավորությունն է հուշում, որ մատների հաշվով ԱԺ պատգամավորներ են միայն դեմ Մաքսային միությանը: Մատների հաշվով ԱԺ պատգամավորներ էլ համարձակություն են ցուցաբերում Հայաստանի ինքնիշխանության սահմանափակմանն դեմ ուղղված օրինագծերին դեմ քվեարկելու:

Իսկ հրաժարական պահանջողները լռում են ու չեն ասում, թե ինչպես, ինչ մեխանիզմներով են այդ հրաժարականը կյանքի կոչելու:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1344

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ